Մեծ Բրիտանիայում գտել են դերասան Բրեդ Փիթի նմանակին, նրա անունը Նաթան Միդս է և աշխատում է որպես շինարար, հաղորդում է Mirror-ը:

Միդսի խոսքերով, նրան մշտապես շփոթում են դերասանի հետ, ուստի հաճախ են խնդրում լուսանկարվել կամ ինքնագիր թողնել:

«Ես չեմ կարողանում որևէ տեղ գնալ: Չեմ կարողանում խանութներ գնալ, քանի որ վաճառողները միմյանց հրում են վաճառասեղանի հետևում՝ մտածելով, որ ես Բրեդ Փիթն եմ»,- ասում է շինարարը:

Սակայն, դերասանի նմանակի խոսքերով, նա ինքը նմանություն չի տեսնում, չնայած որ հազարավոր մարդիկ են նրան որպես Փիթ ընդունել:

Բրիտանացին ամեն օր տասնյակ հաղորդագրություններ է ստանում սոցցանցերում և փորձում է պատասխանել բոլոր երկրպագուներին: Հենց այդպես է նա ծանոթացել իր ընկերուհու հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել