Եթե անցնեք տղաների խմբի կողքով, նրանք անպայման գնահատողական հայացք կնետեն Ձեզ վրա, հատկապես եթե կարճ զգեստով լինեք:

Մի՞թե տղամարդիկ ուշադրություն են դարձնում միայն արտաքինին:

Կանայք ուզում են, որ իրենց չընկալեն միայն որպես մարմնի գրավիչ հատվածների միություն, այլ որպես հետաքրքիր անհատ, որ ունի հարուստ ներաշխարհ և անհատականություն:

Պարզվում է` տղամարդիկ կախված տարիքից, ունենում են տարբեր ցանկություններ:

20 տարեկան-սեքս և արտաքին

20 տարեկանում տղամարդու համար գլխավորը կարիերայում հաջողության հասնելն է: Իսկ ինչ վերաբերվում է կանանց, ապա որքան շատ, այնքան լավ: Բնականաբար, նրանք պետք է գեղեցիկ լինեն, որպեսզի ընկերների մոտ գլուխ գովալ լինի, ինքնագնահատականն էլ բարձրանա. «Տեսեք, թե ինչ գեղեցկուհի է կողքիս»:
Երեսունին մոտ հայացքները մի-փոքր փոխվում են: Գեղեցիկ, բայց անխելք ու շահամոլ աղջիկների հետ մի քանի անհաջող փորձից հետո տղամարդիկ սկսում են հասկանալ, որ արտաքինն ամենակարևորը չէ:

30 տարեկան-կայունություն

30 տարեկանում տղամարդիկ սկսում են մտածել ընտանիքի մասին և ավելի հաճախ են հիշում, որ ժամանակն է տուն կառուցել, ծառ տնկել ու երեխա մեծացնել: Կանանց հանդեպ ընկալումն էլ լրիվ փոխվում է:

Ժամադրություններից և սեքսուալ էքսպերիմենտներից հետո նրանք փնտրում են այնպիսի կնոջ, ով ավելի համապատասխան կլինի կողակցի և մոր դերի համար: 30 տարեկանում սկսում են դուր գալ այնպիսի բաներ, որոնք 20 տարեկանում ձանձրալի են թվացել` լուրջ հարաբերություններ, երեխաներ, ընտանեկան արժեքներ: Նրանք գիտեն, որ կյանքն անկողնում չես անցկացնի, և եթե կարիերայում արդեն որոշակի հաջողությունների ես հասել, ապա ժամանակն է մտածել ցեղի շարունակության մասին:

Նրանք սկսում են զգալ հարաբերություններում կայունության կարիք: Իհարկե, սիրունիկ մռութից սիրտն արագ է զարկում, բայց իսկական հետաքրքրություն առաջացնում են այլ բաները: Նրանց անհրաժեշտ է կին, ով առողջ երեխա կունենա, այլ ոչ նիհար մոդել, ով մտածում է միայն իր արտաքինի և ավելորդ կիլոգրամների մասին:

40 տարեկան-ընկեր

Եթե 40 տարեկանում նա դեռ ամուսնացած չէ, ապա դա նշանակում է, որ կամ շատ է կապված մոր հետ, կամ էլ չափազանց շատ ժամանակ է ժամանակ հատկացրել աշխատանքին: Այդ դեպքում նա կարիերայում արդեն հասել է առավելագույնի, բայց իրեն սարսափելի միայնակ է զգում, քանի որ չկա մեկը, ում հետ կարող են կիսել իրենց հաջողությունը:

40 տարեկանում տղամարդիկ ավելի նյութապաշտ են: Նրանց պետք է կին, ով հոգ կտանի իրենց մասին:

Իհարկե, նման մոտեցումը կարող է Ձեզ անսիրտ թվալ, ուստի եթե ռոմանտիկայի պակաս եք զգում՝ հիշեք 20-ամյա պատանիներին, ում պետք է միայն սեքս, սեքս և էլի սեքս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել