Մի հետաքրիքր բան եմ նկատել։ Չինական «Չէ Գևարաներին» հենց աշխատանքից հանում են, սրանք սկսում են բողոքել թե բա ղեկավարը ինչքան ծանոթ բարեկամ ունի բերել տեղավորել ա գործի և այլն։ Հիմա եկեք պատկերացնենք դա ինչպես ա տեղի ունենում։ Դժվար չէ՞ էդ ղեկավարը աշխատանքի ընդունվելու առաջին իսկ օրը, կամ շաբաթը կամ նույնիսկ ամիսը բերի սաղ բարեկամներին միանգամից տեղավորի։ Սկզբից մեկին ա բերում տեղավորում ու մեր ֆեյք հեղափոխականները դրան դեմ չեն, հակառակը, հավանաբար ամեն առիթով ոռ են մտնում ոնց կարում են հենց էդ բարեկամին։ Հետո բերում ա մյուսին։ Ստեղ արդեն փորձում են «սվոյ» թվալ, դե մի բարեկամի հետ արդեն լավ են, էս մեկի հետ էլ դզվում են ու իրանք էլ դառնան բարեկամ։ Երրորդին որ բերում ա՝ արդեն դեմից էլ ախպերություն ա, քանի որ «մեր ախպերների» լավ ախպերն ա։ Հետո էս բարեկամները գնում են ղեկավարի մոտ, ասում են բարեկամ ջան, էս բ*զի տղուն խի՞ ենք պահում գործի տեղը, հավայի գալիս-գնում ա, գործ չի անում, կողքն էլ ազատ խոսալ չենք կարում մեր գործերից։ Քա՞քն ենք ընկել, որ մի անգամ ջրցանին ֆաք ա ցույց տվել, բերեք ռադ անենք գնա։ Ղեկավարն էլ գցում բռնում ա, որ էսի իրոք անօգուտ բ*զի տղայա, դաժե աղջիկ չի, որ տռուսիկ հանի ու ինչ-որ հետաքրքրություն մտցնի առօրյայի մեջ ու հանում ռադ ա անում գործից։ Էս էլ չի ջոկում ինչ եղավ, ասում ա սենց ո՞նց կլինի: Էս ինչ բեսպրեդել ա, բերել սաղ բարեկամներին գործի են ընդունել համբալները։ Հեսա սաղիդ փուռը կտամ։ Կտենաք դուք հեսա ձեր հալը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել