Շատերը քննարկում ,մեկնաբանում և վերլուծում են վարչապետ Փաշինյանի ելութը Արցախում `փորձելով գտնել ինչ որ ռացիոնալ և ապագային միտված կանխատեսելի և հաշվարկելի դրույթներ: Ինչ խոսք,ելութը տարողունակ էր ծավալուն և ֆուտուրիստական: Սակայն ելույթը գնահատելով ամբողջական, այլ ոչ թե դետալացված, պետք է նշեմ, որ սա պատկերացումների, սկզբունքների, արժեքների և հավատամքի փնտրտուքի տպավորություն թողնող ելույթ էր, այլ ոչ թե դրանք կրելու և դրանցում համոզված լինելու ուղերձ: Եթե կոնկրետ ասեմ,ապա Փաշինյանը «գաղափարախոսություն» է փնտրում, «իզմ» է փնտրում`փորձելով իրեն տեղավորել մի ունիվերսալ տեսլականի մեջ,որտեղ իրեն քաղաքական առումով մաքսիմալ անվտանգ և «ճկուն» կզգա , կբավարարի բոլորին կամ գոնե մեծամասնությանը: Մասնագիտական առումով պետք է նորից հիասթափեցնեմ Ձեզ, դա անօգուտ գործ է, հեղափոխակարգ անգաղափար յուրաքանչյուր իշխանության համար: «Հեղափոխությունը», որը այսքան թմբկահարվում և շարունակաբար գովազդվում է իր էպիտետներով և որակումներով, այլևս դարձել է անօրակարգ և զգացվում է գաղափարախոսության և որևէ իզմի սուր պահանջ և քաղց,որը ինչ որ կերպ կկոնպենսացներ արդեն մարող «հեղափոխական պրոտեստային ավյունը»: Դրա ապացույցը Փաշինյանի ելույթն էր տարաբնույթ սկզբունքների, երազանքների, մեթոդների և քաղաքական ֆորմուլաների իրարամերժությամբ և հստակության բացակայությամբ:Դա նաև զգում է Փաշինյանի ընտրազանգվածը : «Թողեք թող աշխատեն»ը դարձել է «հերիք է փնովեք ավելի լավ է սատար կանգնեք»ի կամ «քննադատել և ընդիմախոսել բոլորն էլ կարող են ,ինչ՞առաջարկներ ունեք»ի: Հարգելիներս, կներեք իհարկե, բայց այսօրվա իշխանությունների նախկին ընդիմադիր գործունեության արարչական և կոնստրուկտիվ կամ սատար կանգնելու էպիզոդները կհիշեցնեք՞ ,որ շատ խնդրեմ: Այդպես մարդիկ իշխանության եկան երկրում)))

P.S. Փաշինյանը գաղափարախոսություն և իզմ է փնտրում, որովհետև հեղափոխությունը ի սկզբանե գաղափարահենք չէր, ապագայի ինչպիսին և ինչպես լինելու տեսլականով և դրան հասնելու պատկերացումներով և գործիքակազմով, այլ ամբողջությամբ պրոտեստային էր և բացառապես ընդդեմ: Կազմաքանդելը կազմաքանդեցինք,իսկ ինչպես՞ կառուցենք, եթե չգիտենք թե ինչ՞ ենք ուզում կառուցել :Սա է խնդիրը, որը կամ պետք է ընկալես և գտնես լուծումներ , կամ խարխափես քաղաքական մթության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել