Ջոկել ե՞ք, որ փողոցում ոստիկաններին ֆաք ցույց տալը, հետո էդ նկարը ՖԲ-ում պոստելն ու սրան-նրան քրֆելը շատ ավելի հեշտ ա, քան նորմալ, սովորական աշխատելը մի որևէ պետական հիմնարկում։ Էսօր հերթական «հեղափոխական» ջահելին գործից հանեցին ու ես մտածում եմ էդ ինչ տիպի անպիտան են, կամ անառողջ ամբիցիաներ ունեն, ուր սրանց նույնիսկ էդ սովորական գործի վրա չեն ուզում պահեն ամիսը մի 200.000 դրամով, որ անշառ գործ ա, մեկը Սոցապում պիտի առանձնապես բան չաներ, մյուսը ՊՎԾ-ում, էն մյուսը Արաբկիրի թաղապետարանում։ Արա բայց չեն կարում։ Մի մուտիտ անում են ներսը, մի բանի համը հանում են, ռազ ուժ ղեկավարությունը իմանալով հանդերձ որ սրանք շառ են, մեկ ա հանում ա էդ չեղած երրորդ պլանի աշխատանքից։ Էդ ոնց որ պատմական ֆիլմ նկարելիս լինեն մեծ կռվի մասին, էն որ ամեն կողմից մի քանի տասնյակ հազար զորք ա վազում իրար վրա, մեկ էլ իմանաս, որ մասովկայից մեկին հանել են գործից, որովհետև վազելու ընթացքում բշտում էր կողքի վազողներից, կամ ուզում էր ինքը լիներ կինոյի Բրեդ Փիթը:

Էս ով եք դուք էլի, Aliexpress-ի Չէ Գևարաներ )))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել