HBO հեռուստաալիքը ութ սերիայից բաղկացած սերիալ է պատվիրել՝ հին հունական կախարդուհի Ցիրցեայի մասին, հաղորդում է Varitey-ն։

Առկա տեղեկատվության համաձայն՝ նախագծի սցենարով կզբաղվեն Ռիք Ջաֆը և Ամանդա Սիլվերը, որոնք տվյալ պահին զբաղվում են Disney-ի «Մուլան» ֆիլմի ստեղծմամբ։

Նշվում է, որ սերիալի հիմքում ընկած է Մադլեն Միլերի Circe բեսթսելերը, որում ասվում է Ցերցեայի՝ նիմֆայից կախարդ դառնալու մասին։ Նա պատրաստ է մարտահրավեր նետել հրեշներին, տիտաններին և աստվածներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել