Հանրաճանաչ «Գահերի խաղը» սերիալի ստեղծողներ Դևիդ Բենիոֆը և Դենիել Բրեթ Ուայսը կարող են լքել HBO-ն, հաղորդում է The Hollywood Reporter-ը։

Նշվում է, որ որոշումը կայացվել է ռեկորդային 200 մլն դոլարի պայմանագիր ստորագրելու հետ։ Բենիոֆի և Ուայսի համար կպայքարեն այնպիսի խոշոր ստուդիաներ, ինչպիսին Amazon-ն է, Netflix-ը և Disney-ը։

Տեղեկության համաձայն՝ սերիալի հեղինակները առաջարկ են ստացել Amazon-ից։ Այնտեղ նրանց ցանկանում են հանձնարարել աշխատել «Մատանիների տիրակալ»-ի շուրջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել