Համացանցում է հայտնվել ամերիկացի հայտնի երգչուհի Մադոննայի նոր տեսահոլովակը՝ նկարահանված իր Madame X նոր ալբոմից Batuka երգի հիման վրա:

Այս մասին գրում է Daily Mail-ը:

Պարբերականը նշում է, որ այն պահից սկսած, ինչ երգչուհին հայտարարել է իր 14-րդ ստուդիական սկավառակի լույս ընծայման մասին, մեկը մյուսի հետևից հայտնվում են նրա նոր տեսանյութերը:

Այս անգամ նա ոգեշնչվել է Կաբո-Վերդեի պատմությամբ՝ իր նոր կոմպոզիցիան անվանելով ի պատիվ տեղի երաժշտական ոճի:

Տեսանյութում նրա հետ միասին նկարահանվել են Orquestra Batukadeiras պորտուգալական երաժշտական կոլեկտիվի սևամորթ կանայք:

Կադրում Մադոննան նրանց հետ պարում է օվկիանոսի ափին՝ աֆրիկյան ռիթմերի ներքո: Սպիտակ գլխաշորերով կանանց մեջ Մադոննան առանձնանում է հակադիր կերպարով. հոլովակի նկարահանման համար աստղը թխահեր է դարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել