Արցախյան շարժման առաջին զոհն է՝ «Զվարթնոցում» սովետական սպայի կողմից գնդակահարված լրագրող Խաչիկ Զաքարյանը: 

1988թ. հուլիսի 5-ին խորհրդային զորքերը հանցագործ գեներալ Մակաշովի գլխավորությամբ գրոհեցին «Զվարթնոց» օդանավակայան: Նպատակն աշխատակիցների գործադուլը կանխելն էր և ծավալվող շարժման նկատմամբ պատժիչ գործողություն սկսելը: Տեղեկանալով այդ մասին՝ Ազատության հրապարակից մի քանի հազար ցուցարար շարժվեց դեպի Զվարթնոց: Խորհրդային զորքերը «Զվարթնոցում» սկսեցին ջարդել հավաքված ցուցարարներին: Հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, իսկ Խաչիկ Զաքարյանը, ով լուսաբանում էր հանրահավաքը, ուղղակիորեն դիմահար գնդակահարվեց սովետական հանցագործ զորքերի սպայի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել