Տեսողական շատ խնդիրներ կապված չեն տարիքի հետ։ Դրանց պատճառը կարող են լինել գենետիկան, վնասվածքները կամ նյութափոխանակությունը։

Ակնաբյուրեղում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում փոխվում է նաև տեսողության որակը, սակայն կան մի շարք միջոցներ, որոնց օգնությամբ կարող եք խուսափել հեռատեսությունից, կարճատեսությունից և կատարակտից։

Շատ հակաօքսիդանտներ

Որքան հնարավոր է, շատ օգտագործեք դդմիկ, կաղամբ, սպանախ, դեղձ, գազար և նարնջա-դեղնավուն գույն ունեցող այլ մրգեր ու բանջարեղեն։ Նրանք հարուստ են աչքի համար շատ արժեքավոր կարոտինոիդներով՝ լյուտեինով և զեակսանտինով։

Օգտակար են նաև այլ հակաօքսիդանտները, օրինակ՝ ցիտրուսային, մասրենու, ինչպես նաև սելեն և ցինկ միկրոտարրերը։ Նրանք բարձրացնում ես տեսողության սրությունը և ամրացնում են ակնահատակի անոթները։

Աջակցող խումբ

Աչքի համար շատ կարևոր են B խմբի վիտամինները։ Այս վիտամինների շատ լավ աղբյուր կարող են հանդիսանալ սաղմոնը, տավարի միսը, արևածաղկի սերմերը, ձվերը և սնկերը։

Գումարած կանաչ թեյ

Օրական խորհուրդ է տրվում 500 մլ կանաչ թեյ։ Չինաստանում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ ամեն օր այս թեյից ըմպող մարդկանց մոտ կարճատեսության առաջացման հավանականությունը զգալիորեն ցածր է։

Հանած դեղահաբեր

Համարվում է, որ որոշ նշանակվող դեղահաբեր կարող են վնասակար լինել տեսողության համար։ Ուշադրություն դարձրեք այն բանի վրա, որ բացասական ազդեցություն են ունենում հորմոնափոխարինող թերապիաների, հակադեպրեսանտների, հակադիաբետային միջոցները։ Հնարավորության դեպքում խոսափեք այս միջոցներից։

Առանց ծուխ

Ծխողների մոտ ավելի հաճախ է կատարակտ առաջանում։ Համարվում է, որ ծխախոտի բաղադրության մեջ առկա կադմիումը կուտակվում է ակնաբյուրեղի վրա, որն էլ բացասական ազդեցություն է ունենում տեսողության վրա։

Առանց ալկոհոլի

Ալկոհոլը զգալիորեն բարձրացնում է կատարակտի առաջացման հավանականությունը։

Արևապաշտպան ակնոցներ

Արևապաշտպան ակնոցները կօգնեն աչքերը պաշտպանել վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից և կկանխարգելեն մի շարք խնդիրների առաջացումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել