Գվինեթ Փելթրոուն գիրացել է Իտալիայով շրջագայություն կատարելու ընթացքում։ Աստղը արձակուրդը անց է կացրել ամուսնու՝ Բրեդ Ֆելչակի ընկերակցությամբ՝ տեղեկացնում է 5-tv.ru-ն։

«Ես չափազանց շատ պաստա եմ կերել։ Այն այստեղ պարզապես աննկարագրելի լավն է»,- արդարացել է Փելթրոուն։

Այն, որ աստղը ոչ քիչ ավելորդ կիլոգրամներ է հավաքել անակնկալ չի դարձել երկրպագուների համար, քանի որ ողջ հանգստի ընթացքում դերասանուհին լուսանկարներ էր տեղադրում, որոնցում ոչ միայն իտալական սպագետիով էր «հպարտանում», այլ նաև հացաբուլկեղենի, պանիրների և քաղցրավենիքի տեսականիով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել