Hootsuite ռեսուրսը կազմել է 2019թ․ առաջին կեսի լավագույն Instagram հրապարակումների վարկանիշային աղյուսակը: Առաջատարը ձվի լուսանկարն է, որը դարձել էր սոցիալական ցանցի սենսացիան և գրանցել 53,6 միլիոն հավանում: Այս մասին գրում է Mashable-ը:

Երկրորդ տեղում Ջեսիա Սիմփսոնի ուռած ոտքի լուսանկարն է։ Նա այն հրապարակել էր սոցցանցում և խորհուրդ հարցրել բուժման վերաբերյալ։ Արդյունքում 38 հազար մարդ արձագանքել էր նրա հաղորդագրությանը։

Թոփ եռյակը եզրափակում է ամերիկացի երգիչ և հեղինակ Ջոն Լեջենդայի հրապարակած լուսանկարը, որտեղ նա հագնված է իր որդու պես և իր մասին տեղեկություններ է տալիս հումորով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել