«Վեթինգ», «անցումային արդարադատություն», «ՍԴ», «ԲԴԽ», «Քոչարյան», «Մանվել»... Այդ ամենը, անշուշտ, կարևոր է, մեր ներսի «լվացքն» է, երբ ու ոնց ուզենք, «կլվանանք»։ Բայց այսօր մեր անմիջական հարևանությամբ տեղի են ունենում իրադարձություններ, ձևավորվում են օբյեկտիվ գործոններ, որոնք որոշակի փուլում կարող են նաև մեզ առնչվել տարբեր մակարդակներում:

Վրաստանում ներքին իրավիճակը խնդրահարույց է, Իրան-ԱՄՆ հակամարտությունը վերաճել է աննախադեպ պայթունավտանգ աստիճանի: Առանց չափազանցության, վերոնշյալ խնդիրները մեզ համար ևս ազգային անվտանգության մարտահրավերներ են, առնվազն նախազգուշանալը, մտածելը, քննարկելը, կանխատեսելը պարզապես օրակարգային հրամայական են:

Հ.Գ. Օտարերկրյա այցեր կատարող մեր պատվիրակությունների հետ նախապատրաստական աշխատանքներ տանելը ևս կարևոր և անհետաձգելի խնդիր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել