ԱՄՆ-ի կողմից հավելյալ 1000 զինծառայողի՝ Մերձավոր Արևելք ուղարկելու վերաբերյալ տեղեկատվության տարածման ֆոնին մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են, որ ամերիկյան ԶՈւ-ն քննարկում է #Իրանի դեմ մարտավարական հարվածներ իրականացնելու հնարավորությունը՝ ի պատասխան հունիսի 13-ին #Օմանի ծոցում տեղի ունեցած հարձակումների: Ենթադրյալ հարձակումը կարող է տեղի ունենալ Իրանի մի շարք միջուկային օբյեկտների դեմ:

Ավելին՝ ռազմական ուժի կիրառման հնարավորության մասին խոսել է անգամ նախագահ Թրամփը, նաև ամերիկյան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, չնայած որ դիվանագիտական աղբյուրների հավաստմամբ՝ Սպիտակ տունը դեռևս չի շտապում համաձայնել թիրախային հարվածների տարբերակին:

Վերոնշյալ քայլերով Վաշինգտոնը և տարածաշրջանային դաշնակիցները, մեծ հավանականությամբ, հետապնդում են առնվազն երկու նպատակ․ նախ և առաջ ձգտում են միջազգային հանրության տրամադրությունը Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների հետ կապված, որն արդեն իսկ պարզ է՝ միանշանակ չէ, և երկրորդ՝ ավելի են մեծացնում ճնշումը Թեհրանի նկատմամբ՝ խաղադրույք կատարելով զիջումներ պարտադրելու մարտավարության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել