Սուպերմոդել Իրինա Շեյքը հեռացել է Լոս Անջելեսի առանձնատնից, որտեղ ապրում էր ամերիկացի դերասան Բրեդլի Կուպերի հետ՝ տեղեկացնում է The Sun-ը։

«Բրեդլիի և Իրինայի հարաբերությունները գնալով սառչում են։ Իրինան որոշել է, որ ճիշտ կլինի, եթե ինքը հեռանա․ երևում է՝ նրանք երկար միասին չեն մնա»,- մեջբերում է լրատվամիջոցը զույգին մոտ կանգնած աղբյուրի խոսքը։

Հիշեցնենք, որ նրանց հարաբերությունների վատթարացման մասին առաջին անգամ խոսվեց դեռևս անցյալ տարի, երբ Բրեդլին և Լեդի Գագան նկարահանվեցին «Աստղ է ծնվել» ֆիլմում։ Թեպետ երկուսն էլ հերքեցին իրենց միջև հնարավոր սիրավեպի մասին ասեկոսեները, սակայն ԶԼՄ-ները գրեցին, որ Շեյքի և Կուպերի հարաբերությունները փլուզման եզրին են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել