Նկարում պատկերված են 1967թ. հունիսի 5-ին մեկնարկած 6-օրյա պատերազմի հրեա հերոս գեներալներ Իսրայել Տալը, Արիել Շարոնը, Իշայգու Հավիշը և Աբրահամ Յոֆեն։ Պատմության մեջ այս օրը` 1967թ. հունիսի 5-ի առավոտյան, իսրայելական օդուժը հանկարծակի հարձակումով գրեթե ամբողջովին ոչնչացրեց եգիպտական օդային ուժերը: Հետագա ժամերի ընթացքում ոչնչացվեցին Հորդանանի, Սիրիայի և Իրաքի օդուժը: Սկսվեց 6-օրյա պատերազմը: Պատերազմի ընթացքում Իսրայելը փայլուն հաղթանակ տարավ Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի և Իրաքի հանդեպ` գրավելով Սինայը, Գազայի հատվածը, Հորդանան գետի արևմտյան ափը և Գոլանյան բարձունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել