Tert.am-ը գրում է․
Մայիսի 27-ին Ռուսաստանի պետական դումայում քննարկվում էր վարորդական իրավունքների հարցը: Տրանսպորտի և շինարարության կոմիտեի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը հայտարարեց, որ մշակվում է օրինագիծ, որով նաև կարգելվի Ռուսաստանի տարածքում օտարերկրյա քաղաքացիներին աշխատել որպես տաքսու վարորդ, եթե նրանք չունեն ՌԴ քաղաքացիություն:
«Օրենքում մենք վերջնականապես կամրագրենք, որ օտարերկրյա վարորդները մեզ մոտ տաքսի չեն վարի: Առանց ՌԴ քաղաքացիության որևէ մեկը չի ունենա իրավունք աշխատել ՌԴ տարածքում որպես վարորդ»,- ասել էր Մոսկվիչևը:
Հայտնի է, որ Ռուսաստանում բնակվող հազարավոր հայերից ոչ բոլորն ունեն քաղաքացիություն: Դեռևս տարիներ առաջ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բարձրացրել էր այս հարցը, դիմել էր ՀՀ իշխանություններին՝ հարցը կարգավորելու դիմումով:
Մարուքյանը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը ծառայությունների, աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժի մասին է, ըստ այդմ՝ չի կարող սահմանափակել անդամ մեկ այլ երկրի քաղաքացիներին աշխատել անդամ մյուս երկրում:
Հետևաբար, օրենքով նման սահմանափակում ամրագրելուց հետո ՌԴ օրենքը հակասելու է ԵԱՏՄ օրենքին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



