Համացանցում հայտնվել է «Գահերի խաղը» սերիալում Ջոն Սնոուի դերը կատարած՝ ընկճախտից և հարբեցողությունից բուժվող դերասան Քիթ Հարինգթոնի լուսանկարները՝ տեղեկացնում է Daily Mail-ը։

Դերասանը սերիալի ավարտից հետո հայտնվել է Prive-Swiss կլինիկայում, որտեղ բուժման մեկ ամիսն արժե 120 հազար դոլար։ Ավարտը ծանր հարված է հասցրել դերասանին, նրա ընկերոջ խոսքով՝ Հարինգթոնը գիտակցել է, որ «սա վերջն է»։

Նշվում է, որ դերասանի կինը՝ Ռոուզ Լեսլին, որը նույն սերիալում կատարել է Իգրիթի դերը, ամուսնու կողքին է քանի դեռ նա հոգեբանական թրեյնինգներ, ճանաչողական վարքային թերապիա և մեդիտացիաներ է անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել