Ամերիկացի ռեփեր Քարդի Բին, որը վերջերս զարմացրել էր էպատաժային հանդերձանքով, իր 10 ամսական դստերը՝ Քալչերին, անակնկալ է մատուցել:

Ցանցում 26-ամյա դերասանուհին պարծեցել է երեխայի համար գնած նվերով: Instagram-Stories-ում Քարդի Բին ցուցադրել է թանկարժեք քարերով ոսկերչական զարդը, որը պատկանում է նրա փոքրիկ դստերը՝ Քալչերին: Երգչուհին ադամանդներով ականջօղեր և ապարանջաններ է գնել: Դրանց արժեքը առնվազն 80 հազար դոլար է գնահատվում:

«Հենց նոր մի ճամպրուկ գումար ծախսեցի դստերս համար»,- մեկնաբանել է իր գնումները Քարդի Բին:

Լուսանկարից երևում է, որ ռեփերը չի կարողացել ընտրել ապարանջաններից որևէ մեկը, ուստի սպիտակ, վարդագույն և դեղին ոսկուց զարդեր է գնել: Թեև նրա փոքրիկ Քալչերը դեռևս չի հասկանում, թե ինչ թանկ նվեր է ստացել աստղային մայրիկից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել