Արցախի հետ կապված և ոչ մեկ կենտրոնից մշակված արժեզրկման ու հեղինակազրկման գործողությունները հայ հանրային կարծիքի տրանսֆորմացման խնդիր ունեն, որի վերջնարդյունքը Արցախը որպես արժեք չդիտարկելն է: Այն, ինչ պատերազմի մեջ գտնվող երկրում չի դիտվում որպես արժեք, պաշտպանության ենթակա չէ:

Կենցաղային մակարդակում, հասարակական դիսկուրսի շրջանակներում «արցախցի-հայաստանցի» աշխատող թեզը, որը լրամշակվում է Արցախի պետական որոշ չինովնիկների նկատմամբ հեղինակազրկման հետողական արշավով, նեգատիվ պիտակավորումներով, զգայական տեքստերով, ատելություն քարոզող կոչերով իր առջև խնդիր ունի թուլացնել պետությունը: Իսկ թե քանի՞ կենտրոնների է դա շահեկան, դուք որոշեք...

Ուստի ՀՀ պետական իշխանության մարմինները և մասնավորապես՝ տեղեկատվական քաղաքականությամբ զբաղվող պրոֆիլային կառույցները այստեղ մեծ անելիք ունեն: Պասիվությունը ձախողում է ենթադրելու:
Սա ՀՀ և Արցախի պետական տեղեկատվական ու հանրային անվտանգության սպառնալիք է և, եթե չշտկեք իրավիճակը, ինչ-որ փուլից հետո էլ չեք կարողանալու որևէ բան փոխել:

Հ.Գ. «Փափուկ ուժի» գործիքակազմով Արցախի արժեզրկմանը հաջորդելու է արտաքին ինտերվենցիոն դրսևորումները, որին հանրային ինքնապաշտպանական խարխլված մոտիվացիոն ֆոնի ներքո արդյո՞ք մենք պատրաստ կլինենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել