Ամերիկացի կինոդերասան Ուիլլ Սմիթն ասել է, թե ինչու է համաձայնել նոր «Ալադին» ֆիլմում մարմնավորել Ջինին։ Նախագծին մասնակցել հոլիվուդյան աստղին համոզել է որդին։

Դերասանի խոսքով՝ ինքը երկար ժամանակ չի կարողացել կողմնորոշվել Ջինի դերում նկարահանվելու հարցում և այլ առաջարկներ է դիտարկել։ Սակայն Ուիլլ Սմիթը լսել է Ջեյդեն Սմիթին և համաձայնել։ Դերասանի կարծիքով՝ նոր նախագիծը կօգնի երկրորդ պլան մղել «Բևերլի Հիլսից արքայազնի» կերպարը, որը դեռևս Սմիթի հետ է ասոցացվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել