Արտգործնախարարությունը մոտակա շրջանում ստիպված է լինելու աշխատել էքստրեմալ ռեժիմով:

Մի կողմ դնելով Հայաստանի շահերի և արտաքին քաղաքական գերակայությունների առաջ մղման ամենօրյա և քրտնաջան աշխատանքը` ստիպված է լինելու «նապաստակ նկարել» և աշխարհի որոշակի հատվածի համար բացատրություններ փնտրել, թե ինչպես ստացվեց, որ գործադիր իշխանությունը սահմանադրական կարգն ու հնարավոր ու անհնար բոլոր նորմերը խախտելով նախաձեռնեց դատական իշխանության պարալիզացման գործընթաց:

Վստահ եմ, որ արտգործնախարարությունում այս ամենը հասկացողներ կան, գիտեն նաև, որ արվում է ճակատագրական սխալ ու արվում է շատ անպատեհ պահի:

Չե՞ն փորձել այս ամենը բացատրել վարչապետին, թե՞ փորձել են ու անարդյունք...

Եվ վերջապես, եթե այս պարզագույն հարցը չեն ուզում, չեն փորձում կամ չեն կարողանում բացատրել, պատկերացրեք՝ ի՞նչ վիճակ ունենք ավելի բարդ ու բազմաշերտ հարցերի պարագայում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել