Երեկ Առաջին-ով «Խաղի կանոններ» հաղորդումն էի դիտում Գառնիկ Իսագուլյանի և Ստյոպա Սաֆարյանի մասնակցությամբ։ Ինչ-որ մի պահի կրքերը բորբոքվեցին ու Իսագուլյանը նշեց թե Սաֆարյանը լավ կաներ Արցախյան պատերազմում իր դուխը ցույց տար։ Դրան ի պատասխան Ստյոպան հայտարարեց թե ինքն էլ կարող է թվարկել թե ինչ զոհությունների է գնացել ու ինչ կորուստներ ունեցել Արցախյան պատերազմի ժամանակ։ Կոնկրետացնելով նշում է, որ ապրել է Տավուշում՝ պատերազմի մեջ։ Իսագուլյանի ճշտող հարցին թե ի՞նչ էր նա անում էդ ժամանակ հետևում է պատասխան.

«Ինչ պետք է աներ 14 տարեկան երեխան։ Ապրում էի պատերազմում»։

Թվում է թե շատ տրամաբանական է, մինչև թվերի մեջ չես խորանում։ Ստյոպա Սաֆարյանը ծնվել է 1973 թվականին։ 1990-ին ընդունվել համալսարան։ Արցախյան պատերազմի հիմնական ժամանակահատվածը ինչպես հայտնի է ընկնում է 1992-1994 թվականներին։ Այսինքն 19-21 տարեկան Ստոյպան ուսում էր ստանում համալսարանում։ Դա այն ժամանակ, երբ օրինակ եղբայրս՝ 1975թ. ծնված, լինելով առաջին կուրսի ուսանող, թողնում է ուսումը ու ինքնակամ գնում պատերազմ 17 տարեկանում (երբ Ստյոպան 19 էր, էէէէ, 14)։

Իհարկե Ստյոպա Սաֆարյանը Ռեմբոյի հետ մինչ սա էլ չէր ասոցացվում, բայց հիմա դարձավ սովորական վախկոտ սուտասան։ Էսքանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել