Երեւանի տրանսպորտային ցանցի բարեփոխումները կվճարվեն բնակիչների միջոցների հաշվին։ Վերելակների սպասարկման գումարը կարող է ավելանալ 20-30%-ով։ Սա նոր աչքալուսանք է Երևանի քաղաքապետարանի կողմից:

«Քանի որ գույքը՝ վերելակները, պատկանում են բնակիչներին, շենքի ներսում գտնվող ամեն ինչը նրանց գույքն է, օրենքով կարող են նույնիսկ թույլ չտալ մեզ ինչ-որ գործողություններ անել: Մեր հարցն է՝ մենք փոխարինենք վերելակները, եւ բնակիչները տարիների ընթացքում վճարեն, քանի որ այդ վերելակներն իրենց են լինելու»,- ասել է նա՝ երևանցիների անհասկանալի մեծամասնության կողմից ընտրված քաղաքապետը:

Վայելեք։ Հերթական բլթոցն ու «մտահոգությունը» Երևանի բնակիչների կյանքը թեթեևացնող խոստումների անշեղ և «սրտացավ» իրականացման ճանապարհին։ 

Գոհ եք՝ ինձ թվում է։ Պատրաստվեք հերթական դարակազմիկ ծրագրերի իրականացմանն ու լայն բացեք ձեր գրպանները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել