Երեւանի դատախազությունից հայտնում են, որ Երեւան քաղաքի կարիքների համար ձնամաքրման եւ սանմաքրման աշխատանքների նպատակով 9 «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաեւ 24 աղբատար մեքենաների գնման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերն ուսումնասիրվել են Երեւան քաղաքի դատախազությունում:

Ուսումնասիրությամբ նշված գործընթացներում ՀՀ քրեական օրենսդրությամբ չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:

Սա՝ ի գիտություն հատկապես մեր այն գործընկերների, որոնք նշված գնումների գործընթացում ընթացակարգային խախտումների կամ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ կասկածներ են հայտնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել