Փոփ աստղ Բրիթնի Սփիրսի կրտսեր քույրը՝ Ջեյմի Լին Սփիրսը կարծում է, որ հոգեբուժարանում գտնվող երգչուհին այնքան էլ լավ բուժում չի ստանում, հաղորդում է TMZ-ը։

Լին Սփիրսի կարծիքով՝ իր քրոջը դեղորայք են տալիս, որոնք նա չի ցանկանում ընդունել։ Դրա հետ կապված՝ նա դիմել է ԱՄՆ Լուիզիանա նահանգի նահանգապետի կնոջը՝ Բելա Էդվարդսին, որպեսզի վերջինն իրեն օգնի լավ փաստաբան գտնել։

Լին Սփիրսը փորձում է հասնել նրան, որ իրեն քրոջ երկրորդ խնամակալ ճանաչեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել