Action on Sugar բրիտանական կազմակերպության հետազոտողներն ուսումնասիրել են մեղրը և այլ քաղցրացուցիչներ, որոնք որպես առողջ սնունդ փոխարինում են շաքարին, և եկել եզրակացության, որ նման պնդումներն ուղղակի մարքեթինգային քայլ են։

Զեկույցում նշվում է, որ օգտատերերը սննդի և ըմպելիքի մեջ մեղր են լցնում՝ այն համարելով օգտակար, և այդ պատճառով էլ հստակ չափաքանակ չեն պահպանում։ Բացի այդ՝ մեղրով պատրաստի մթերքներն իրենց մեջ մեծ քանակությամբ շաքար են պարունակում։ Դիետոլոգները զգուշացրել են, որ շաքարի կամ մեղրի օրական օգտագործման թույլատրելի չափաքանակը 30 գրամն է։

Մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 200 մթերք, որոնք վաճառվում են բրիտանական խանութներում։ Նրանք պարզել են, որ մեղրը կարող է պարունակել մինչև 86% ազատ շաքար, իսկ թխկիի մրգահյութը՝ 88%։

«Ազատ շաքար» տերմինն օգտագործվում է բոլոր մոնոսախարիդների և դիսախարիդների համար։ Դրանք են գլյուկոզան, ֆրուկտոզը, սախարոզը և այլն։ Այս ցանկի մեջ չի մտնում բնական շաքարը, որն առկա է մրգերի և բանջարեղենի մեջ։

Արդյունքում պարզվել է, որ 1 թեյի գդալ մեղրն իր մեջ պարունակում է 6 գրամ ազատ շաքար, իսկ նույն քանակությամբ շաքարավազը՝ 4 գրամ։ Մոլորության մեջ գցող մարքեթինգային խոստումները, շեֆ խոհարանների և բլոգերների հայտարարությունները խոսում են այն մասին, որ սպառողները չեն հասկանում, թե ինչ է ազատ շաքարը, որ մթերքների բաղադրության մեջ է առկա նրանից և ինչպես են ազդում օրական օգտագործվող շաքարի վրա։

Շաքարի մեծ քանակությամբ կալորիականությունը կարող է դառնալ ճարպակալման, 2-րդ աստիճանի դիաբետի, քաղցկեղի տարբեր տեսակների, երիկամների և ատամների հիվանդության պատճառ։ Մասնագետները նշում են, որ պետք չէ տարվել քաղցրացուցիչներով, անգամ եթե դրանք համարվում են առողջարար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել