Սուպերմոդել Էմիլի Ռատակովսկին և հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Մայլի Սայրուսը սոցցանցերում Զատկի տոնի պատվին անկեղծ հանդերձանքներով լուսանկարներ են հրապարակել: Նկարները նրանք տեղադրել են Instagram-ում:

Ապրիլի 21-ին՝ կաթոլիկների Զատկի օրը, թոփ-մոդել Էմիլի Ռատակովսկին Love Magazine ամսագրի համար արված լուսանկարներ է հրապարակել: Instagram-ում հայտնված նկարներում նա նապաստակի ականջներով է, սեփական Inamorata ապրանքանիշի սպիտակ լողազգեստով, սև կաշվե կորսետով և կարմիր ձեռնոցներով: Նրա մազերը նուրբ վարդագույն երանգի են: «Զատկի իմ հավերժական մթնոլորտը»,- Ռատակովսկին մեկնաբանել է լուսանկարներից մեկը:

Բացի այդ՝ «Զատկի թեմայով» մերկ կրծքով լուսանկար է հրապարակել Մայլի Սայրուսը: Նա կուրծքը ծածկել է նապաստակի տեսքով սմայլիկներով և նմանատիպ գլխադիր կրել: «Երջանիկ Զատիկ»,- մաղթել է նա հրապարակման մեջ: Դերասանուհին նույն կոստյումով մի շարք հոլովակներ է հրապարակել:

Մարտ ամսին Էմիլի Ռատակովսկին Instagram-ում լողափային լուսանկար է հրապարակել իր գիրուկ ընկերուհու՝ Քեյթլին Քինգի հետ, ինչը վրդովեցրել է նրա երկրպագուներին, որոնք գտել են, որ մոդելը դիտավորյալ է հրապարակել նկարն ընկերուհու ֆոնին ավելի սացիկ երևալու համար:

Image result for Эмили Ратаковски отметила Пасху откровенными снимками

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել