Բրիթնի Սփիրսի երկրպագուները մտահոգված են երգչուհու վիճակով, քանի որ վերջերս նա սկսել է ավելի շատ խուսափել շրջապատի հետ շփումից և հազվադեպ հայտնվել հանրության մեջ: Իսկ նրա հոսպիտալացումից հետո երկրպագուների մոտ շատ հարցեր են առաջացել, որոնց վերջերս անդրադարձել է աստղի մայրը՝ Լին Սփիրսը, հաղորդում է The Daily Mail-ը:

Նրա խոսքերով, Բրիթնին հոգեբուժական հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ գտնվելու առանձնապես մեծ ցանկություն չունի, սակայն նրան ստիպում են: Երկրպագուները կասկածում են, որ իրենց կուռքի հոսպիտալացման հեղինակը նրա հայրն է՝ Ջեյմի Սփիրսը: Ավելի վաղ, ցանցում խոսակցություններ եղան, որ նա է վերահսկում դստեր ֆինանսական միջոցները, արգելել է նրան ամուսնանալ, ինչպես նաև ազդել է հոգեբանի կողմից նշանակված դեղամիջոցներից հրաժարվելու դստեր որոշման վրա, ինչը հանգեցրել է նրա հոգեկան առողջության վատթարացմանը: Հետևաբար, հավանական է, որ հենց նա է «օգնել» Բրիթնիին հիվանդանոցում հայտնվելու հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել