«Միսս Բոլիվիա» գեղեցկության մրցույթի նախորդ տարվա հաղթողը զրկվել է իր կոչումից հղիության պատճառով։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։

22-ամյա Ջոյս Պրադոն 2018թ․-ի դեկտեմբերին իր երկիրը ներկայացրել է «Միսս Տիեզերք» մրցույթում, սակայն չի կարողացել անցնել կիսաեզրափակիչ։

Հիմա Պրադոն հայտարարել է, որ արդեն երկու ամիս է, ինչ երեխայի է սպասում իր սիրելիից՝ պարագվայցի մոդել Ռոդրիգո Գիմենեսից։ Շուտով զույգը նախատեսում է հարսանիք կազմակերպել։

«Այո, մենք երեխա ենք ունենալու, մեզ աջակցում են ընտանիքները, մենք երջանիկ ենք, ես սիրում եմ Ռոդրիգոյին, իսկ այդ նորությունը մեզ միայն ավելի մոտեցրեց միմյանց»,- ասել է Ջոյսը։

Այդ բանից հետո մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ Պրադոն խախտել է պայմանագրի պայմանները և զրկել են նրան հաղթողի թագից։

Այդուհանդերձ, նրանք նշել են, որ կշարունակեն մոդելի հետ ջերմ հարաբերություններ պահպանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել