Թոխմախի Մհերի ֆեերիկ այս հարցազրույցը չգիտես ինչի նոր եմ տեսնում, բայց պետք ա ասեմ, որ Թողմախիո Ֆեոդալը ինքն իրան գերազանցել ա...
Ուրեմն, էս ունիկումին հարցնում են, թե բա պարոն (թե ինքը ո՜ւր, պարոնն ո՜ւր) Սեդրակյան, հիմա Դուք գողակա՞ն եք, հեղինակությո՞ւն, թե՞ պատգամավոր, ու Մհերս միանգամից աշխուժանում ա՜, խառնվում ա իրա՜ր... Չէ՞ որ հազարից մեկ նենց թեմա են բարձրացրել, որի շուրջ ինքը կարող ա 3 բառ իրար կապի:
Ուրեմն, էս խելոքը սկսում ա երկար լեկցիա պատմել գողական կյանքի, օրենքով գող լինելու նախապայմանների (այն էլ նեպմանական գող դառնալու, որոնք վաղուց արդեն անտեսվում են), հետո էլ սենց մեղմիկ ու խասյաթի համաձայն անցնում ա իր սիրելի անձի գովքին ու տափակաբանությանը:
Չնայած, ողջ հարցազրույցում Թոխմախի սատրապը մի հատ ճիշտ բան, այնուամենայնիվ, ասում ա. «Գողականն ո՜ւր, ես ո՜ւր»...
Գողականը, լինելով հանցագործ ու քրեական աշխարհի ներկայացուցիչ, էլի գոնե առաջնորդվում ա որոշակի սկզբունքներով, որոնք սովորական մարդու սկզբունքների հետ կարող են հակասել, առանձին կետերով՝ կարող են համընկել, բայց գոնե գոյություն ունեն, իսկ էս իշխանական բուրգի մանկլավիկները բացի թալանելու ու վերևին քծնելու սկզբունքներից այլ սկզբունքներ չունեն, ուստի անգամ գողականը ավելի վեհ է, քան թոխմախիմհերները, լֆիկսամոները, գալուստսահակյանները և այլն...
Առհասարակ, եթե Թոխմախի Մհերը վաղը հայտնվի բերդում և զրկվի վերևների հովանավորչությունից, ինքը գողական հիերարխիայում կզբաղեցնի զուգարանի կողքի տեղը...
Ինչևիցե, ժամանակն է քաղաքական դաշտը մաքրել իրենց իբր գողական ու իբր հեղինակություն ընկալող նման կիսագրագետ դեմքերից, որովհետև նրանք սպառել են իրենց ամեն առումով և ամեն նման հարցազրույցով ու կադրում հայտնվելով նվազեցնում են իրենց սատարող ու հովանավորող ֆիգուրների լեգիտիմացիան ու ընկալման լրջությունը հասարակության կողմից: Հենց այս իրողությունը հասկանան վերևում և սկսեն գործել ըստ այդմ, կսկսվի մեր քաղաքական դաշտի առողջացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել