Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դեռ ցանկանում է վերադարձնել իր նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին, այդ իսկ պատճառով էլ նա երկարաձգում է ամուսնալուծության գործընթացը՝ տեղեկացնում է The Sun-ը։

Ինչպես կայքին հայտնել է աղբյուրը, Անջելինան ուզում է վերադառնալ Փիթի մոտ և երկարաձգում է բանակցությունների գործընթացը հաշտության հույսով։

«Անջելինան Բրեդին հասկացնում է, որ ցանկանում է վերականգնել իրենց հարաբերությունները։ Նա կցանկանար, որ իրենք կրկին ընտանիք դառնային»,- կիսվել է անանուն աղբյուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել