Այս հիանալի նարնջագույն բանջարեղենը կա գրեթե յուրաքանչյուր սառնարանում: Մենք սովոր ենք ուտել այն ամեն օր: Սակայն գիտե՞նք արդյոք օրգանիզմին գազարի բերած հսկայական օգուտի մասին:

  • Գազարը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը։
  • Գազարի օգտագործումը նվազեցնում է թոքերի, կաթնագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը:
  • Գիտնականները հայտնաբերել են նոր նյութեր՝ ֆալկարինոլ ու ֆալկարինոլին, որոնք օգնում են կանխարգելել քաղցկեղածին գոյացությունները:
  • Գազարը դանդաղեցնում է ծերացման գործընթացը:
  • Գազարի մեջ պարունակվում է հզոր հակաօքսիդանտ՝ բետա կարոտին: Այն կանխարգելում է բջիջների ծերացումը:
  • Գազարն օգնում է մնալ առողջ:
  • Հակաօքսիդանտներն ու վիտամին А-ն օգնում են պաշտպանել օրգանիզմն ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
  • Վիտամին А-ն կանխարգելում է ժամանակից շուտ առաջացած կնճիռները, չորությունը, ցանը, պիգմենտային բծերն ու մաշկի խամրած գույնը:
  • Գազարը բնական հակասեպտիկ է:
  • Գազարը կանխարգելում է վարակների տարածումը և սրտանոթային հիվանդությունները:
  • Գազարն օգնում է մաքրել օրգանիզմը:
  • Գազարն ատամներն ու լնդերն առողջ է պահում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել