Ռազմական գործողությունների համատեքստում «հերոս» բառի դասական բացատրությունն ասում է. «Հերոսը նա է, ով գնում է ինքնազոհության՝ հանուն վեհ արժեքների, հանուն հայրենիքի»։

Աննա Հակոբյանը, ասելով, որ մեր հազարավոր տղերքը զոհվել են հանուն ոչնչի, փաստացի վիճարկում է նրանց հերոս լինելը։ Չեն լինում հերոսներ, որոնք զոհվել են հանուն ոչնչի։ Հանուն ոչնչի կյանքը կորցրածները պարզապես զոհեր են, բայց ոչ հերոսներ։ Ստացվում է, որ եթե իրենք զոհվել են հանուն ոչնչի, ապա իրենք որևէ օգտակար բան էլ չէին անում այնտեղ։ Հայրենիքի պաշտպանությունը ոչ մի բան է, անիմաստ զբաղմունք։

Չէ, հերոսների մասին ձեր պատկերացումները սահմանափակվում են Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապուն հրապարակում խոսեցնելով, պետք եղած ժամանակ հերոսների անունները շահարկելով, նրանց սխրանքը ձեր մանիպուլյացիաներում օգտագործելով։ Դա է նրանց ինքնազոհության արժեքը ձեր աչքերում։ Ուրիշ ոչինչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել