Slaq.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Գյումրիում է: ՀՀ երկրորդ քաղաքում վարչապետին ընդունեցին մեծ խանդավառությամբ: Քաղաքացիները նաև ցանկանում էին Փաշինյանին ներկայացնել իրենց խնդիրները: Մարդկանց թիվն այնքան մեծ էր, որ մի պահ հրմշտեց սկսվեց նրանց և վարչապետի անվտանգության աշխատակիիցիների միջև:

Ապա վարչապետը սկսեց շրջել քաղաքում և ծանոթանալ իրավիճակին: Կառավարության ղեկավարին հատկապես դուր չեկավ այն, որ դպրոցներից մեկի դիմացի մայթը քանդվել է և անանցանելի դարձել քաղաքացիների համար: Նրա խոսքերով, մինչև նորը սարքելու համար քանդելը, պետք է նախ մտածել, թե ինչպես են մարդիկ անցնելու այդ հատվածով:

Վարչապետի խոսքի ժամանակ թիկունքում տարբեր քաղաքացիներ սկսեցին զուգահեռ ինչ-որ բաներ ասել, ինչը դուր չեկավ Փաշինյանին, ով հանդարտվելու կոչ արեց: Սակայն, երբ կոչը մնաց օդում կախված, վարչապետը զայրացավ. «Է՜ դե չեղավ ժողովուրդ: Հիմա կարո՞ղ ա էստեղ քուչի կռիվ էլ սկսի: Մի հատ հանգստացեք, այ քեզ բան: Մի հատ էլ իմ ներկայությամբ կռիվ եք անելո՞ւ»:

Փաշինյանը նշեց, որ ամբողջ աշխարհում էլ մայթեր քանդվում ու սարքվում են, սակայն դրա համար մշակույթ է պետք:

Վարչապետին ուղեկցում են նաև Գյումրու քաղաքապետն ու Շիրակի մարզպետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել