Եթե կինը հաճախ է ասում՝ «Ես տրամադրություն չունեմ», ուրեմն նախ հիշեք՝ դա եզակի երևույթ չէ, աշխարհում շատ կանայք են գրգռվում հատուկ պայմաններում:Մենք առանձնացրել ենք 10 իրավիճակներ, որոնցից հետո կինը պատրաստ է «ամեն ինչի»:

1. Վեճից հետո 
Ահա և գաղտնիքը. կռվից միայն ճշմարտությունը չէ, որ առաջ է գալիս: «Խաղաղարար սեքս» արտահայտությունը ամենևին էլ մտացածին չէ: Այդպիսի սեքսն ունի իր հրաշալի կողմերը:
Երբ վեճն արդեն հունից դուրս է գալիս, երբ ասել եք այն, ինչ ուզում էիք ասել, սակայն պատրաստ եք սպանել նրան կատաղությունից, պարզապես գրկեք նրան ու համբուրեք… Կինն այդ ժամանակ այնքան էներգիա ունի, որ կբավարարի մի ամբողջ գիշերվա համար:
Եթե հասցրել եք վիրավորել նրան, սրբեք նրա արցունքները, հանգստացրեք ու միևնույնն է, զբաղվեք սիրով:
2.Երջանիկ պատահականություն
Երբ կինը որևէ բանից շատ ոգևորված է, ասենք աշխատավարձն են բարձրացրել, քննություններն է գերազանց հանձնել, գնել է իր երազած զգեստը... Մի խոսքով, երբ դրական էմոցիաներով է լցված, այդ ուրախալի պահին ժամանակ կորցնել պետք չէ, կրքոտ համբուրվեք և…ձեզ հաճելի պահեր:
3.Սթրես
Թերևս սթրեսը բացասական էմոցիա է, սակայն կարող է շատ լավ բարձրացնել սեքսուալ ցանկությունները: Եթե կինն անվերջ բողոքում է գլխացավերից, ընկճվածությունից, ուրեմն ճիշտ ժամանակն է նրան սեքս առաջարկելու` հանուն նրա բարօրության: Եթե նա ցանկանում է դուրս գալ այդ վիճակից, ապա տղամարդուց քիչ ջանք կպահանջվի նրան համոզելու համար, որ սեքսը լավագույն միջոցն է գլխացավերի դեմ: Իհարկե, կամասուտրայի դիրքերը նրան այդ պահին չեն գրավի, եղեք քնքուշ և ռոմանտիկ, որպեսզի հաջորդ գլխացավի ժամանակ ասպիրինի փոխարեն ձեր բուժումն ընտրի:
4.Խանդ
Իհարկե, այստեղ խոսք չի գնում հիվանդագին խանդի մասին, որը հոգեբանի միջամտություն է պահանջում:
Իսկ թեթև պայքարը հանուն իր իսկ տղամարդու ուշադրության կարող է ստիպել կնոջը հանձնվել նրան առանց պայմանների:
Երբ կինը նկատում է, որ մեկ ուրիշ գեղեցիկ կին կարողացել է գրավել իր տղամարդու ուշադրությունը և փորձում է վերագնահատել իր արժեքները`«ի՞նչու է նա ինձ հետ և ոչ նրա», իսկ դա հանգեցնում է նրա պայքարին ուշադրության համար` սեքսի գնով:
Սակայն տղամարդկանց խորհուրդ չի տրվում շատ առաջ անցնել և այդ անմեղ զրույցներից անցնել սիրախաղի, դա կարող է վիրավորել կնոջը, և հարաբերություններում ճգնաժամ կսկսվի:
5. Կրիտիկական օրերից հետո
Շատ կանայք սեռական ցանկություններ են ունենում նաև այդ օրերի ընթացքում: Սակայն հատկապես եթե կինը հրաժարվում է այդ օրերին սեռական ակտից, ինչը գովելի է, ուրեմն հիշեք, որ դաշտանի վերջանալուն պես սեռական ցանկությունը կարող է մեծանալ՝ պայմանավորված օրգանիզմում կատարվող փոփոխություններով, այնպես որ մի կորցրեք այդ պահը:
6.Երեկույթը շարունակվում է
Ոչինչ կնոջ տրամադրության վրա այնպիսի դրական ազդեցություն չի ունենում, ինչպես կրքոտ պարն ու ալկոհոլը:
Երբ կնոջն առաջարկում եք թեթև կոկտել տրամադրության համար, մի դանդաղ, ռոմանտիկ պար, որից հետո կինը հալվում է, և քիչ-քիչ կարող եք ուղեկցել նրան անկողին:
7. ХХХ ֆիլմեր
Կանանց մեծամասնությունը պոռնո չի սիրում, հատկապես դաժան կամ շատ բաց սեքս պարունակող: Սակայն եթե հետաքրքիր մելոդրամայի ընթացքում կրքոտ սեքսի տեսարան է հանդիպում, ֆիլմից հետո կնոջ մոտ ցանկություն է առաջանում օգտագործել տեսածը պրակտիկայում: Ընտրեք այդպիսի ֆիլմեր քնից առաջ և հավատացեք՝ այդ գիշերը անմոռանալի կլինի:
8.Բաժանումից հետո
«Խոչընդոտները միայն ամրացնում են սերը»,-ասել է Շեքսպիրը:
Բաժանումից հետո սեքսը կարող է դառնալ նշանակալի ձեր սեռական կյանքում:
Երբ երկար ժամանակ չեք հանդիպում, զգացմունքներն այնքան են ջերմանում, կարծես դա լինի ձեր առաջին հանդիպումը:
Այդ հանդիպումը էմոցիանալ հորձանուտում ձեզ կուղեկցի դեպի անկողին, և այդ սպասված սեքսը ձեր մարմնի համար կլինի հաճելի և օգտակար:
9. Ժուժկալություն
Եթե կինը երկար ժամանակ ապրել է առանց սեքսի, ուրեմն նրա սեքսուալ ակտիվությունը կարող է գերազանցել ձեր պատկերացումները: Այնպես որ, պետք չէ հակվել բժիշկների տեսակետին, թե երկար ժամանակ սեքս չունենալը վտանգավոր է… Դրա օգտակարությունը կհասկանա նա, ով հանդիպել է այդպիսի կնոջ, ով երկար ժամանակ եղել է միայնակ:
10.Ստեղծագործական հաջողություն
Եթե կինը սիրում է ստեղծագործել խոհանոցում կամ արվեստում, ուրեմն իմացեք, որ նրա ստեղծագործական հաջող ությունները հաճելի սեքսի առիթ կարող են տալ:
Օրինակ՝ եթե կինը խոհանոցում ավարտում է իր խոհարարական գլուխգործոցը, հեռուստացույցի առաջ սպասել, թե նա երբ կմատուցի, անիմաստ է:
Գնացեք խոհանոց, հիացեք նրա ստեղծագործությամբ և ախորժակ բացեք կերակուրի համար:
Բարի ախորժակ:
Ինչպես տեսնում եք, կանայք ավելի հաճախ են ուզում սեքսով զբաղվել, քան դուք պատկերացնում էիք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել