Երգչուհի Ռիհաննան ակնարկել է միլիարդատեր Հասան Ջամիլի հետ նշանադրության և հղիության մասին, հաղորդում է Buzzfeed-ը:

Փոփ աստղը «լայքել է» երկրպագուներից մեկի հրապարակած ձայնագրությունը: Երգչուհուն դուր եկած տեսանյութում հեռուստահաղորդավար Մորգան Սթյուարտը խոսել է Ռիհաննայի և միլիարդատեր Հասան Ջամիլի հարաբերությունների մասին:

Սթյուարտը նշել է, որ մոտ ապագայում նա հստակ տեսնում է Ռիհաննայի և Ջամիլի նշանադրությունը և նրանց համատեղ երեխային: Սթյուարտի կարծիքով՝ Ռիհաննան կարող է մայրանալ երկու տարվա ընթացքում:

Երկրպագուները նկատել են Ռիհաննայի «լայքը» և այժմ թեժ բանավիճում են, թե կհասցնի նա նոր ալբոմ թողարկել նախքան ամուսնանալն ու մայր դառնալը:

Այս տարի ավելի վաղ Ռիհաննան նշել է 31-ամյակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել