• «Ժողովրդական գրաքննություն» անցած դոմինանտ նարատիվը ձեզ երբեք չի պատմի այն մասին, որ ազգի հերոս Մոնթե Մելքոնյանը կատեգորիկ արգելում էր Մարտունու գյուղերից հայ բնակչության տարհանումը, բեռնատարներով լցված կանանց ու երեխաների շարասյունն ուժով կանգնեցնում և հետ էր ուղարկում տները՝ արդեն այդ ժամանակ, աստվածացմանը զուգահեռ, արժանանալով նաև կիսաձայն անեծքների ու ատելության։ 
• Փոխարենը «ժողովրդական գրաքննություն» անցած դոմինանտ նարատիվը ձեր գլուխը կարդուկի առ այն, որ սույն նկարի մարդը՝ ազգի հերոս Մանվել Գրիգորյանը, զինվորների հետ խիստ էր վարվում, իսկ կռվել չուզողներին ուժով էր ուղարկում մարտի կամ գնդակահարում էր։ 
• Ու քանի որ դուք ձեր ուղեղին չեք վարժեցրել քննական մտածողության ու ներհուն խորաթափանցության, դուք միշտ կկառչեք «պատրաստի» նարատիվներից ու հավերժ կվերարտադրեք դրանք, ըստ որոնց՝ Մոնթեն հերոս է, իսկ Մանվելը՝ չէ։
• Մանվելը հոգին կավանդի՝ մոռացված ու լքված իր ձեռքից կերակրյալ ապերախտների, ժամանակին իրեն փառաբանած, այժմ նոր տերեր գտած պնակալեզների և, իհարկե, ձեզ պես քննական մտածողություն չունեցողների կողմից։ Իսկ դուք, որ ձեր ուղեղին չեք վարժեցրել քննական մտածողության ու ներհուն խորաթափանցության, հավերժ կխարխափեք անգիտության խավարում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել