Մենք չենք կարող ապրել առանց սթրեսի։ Այն մեր կյանքի անբաժան մասն է։ Սթրեսով և դեպրեսիայով տառապում են նաև հաջողակ և հարուստ մարդիկ, թեև մեզ թվում է, որ նրանք մտահոգվելու առիթներ չեն ունենում։ Նրանցից յուրաքանչյուրը սթրեսի դեմ պայքարելու իր միջոցն է գտել։

Հոգեբաններն ասում են, որ ժամանակակից մարդու ամենակարևոր ունակություններից մեկը սթրեսից դուրս գալու կարողությունն է։ Մտածմունքների թիվն անընդհատ ավելանում է, և կարևոր է իմանալ, թե ինչպես է պետք նվազեցնել լարվածությունը։

Օգնեք ուրիշներին

Բարեգործությունը մարդուն տալիս է այս աշխարհում կարևոր լինելու զգացողություն։ Օգնելով ուրիշներին՝ մենք ավելի ուրախ և երջանիկ ենք դառնում։ Սթրեսի դեմ պայքարելու նման մեթոդ է կիրառում Virgin կազմակերպության ղեկավար Ռիչարդ Բրենսոնը։ Օգնել կարելի է երեխաներին, մեծահասակներին, անտուն կենդանիներին։

Պլանավորեք աշխատանքը

Սթրեսի ամենաուժեղ գործոններից մեկն աշխատանքային քաոսն է։ Ձեր կյանքի վրա նրա ազդեցությունը նվազեցնելու համար սովորեք պլանավորել աշխատանքը։ Հարմար և հաջորդական պլանավորումը բավականին հեշտացնում է ձեր կյանքը։ Սթրեսի դեմ պայքարելու նման մեթոդ է կիրառում Twitter-ի հիմնադիրներից Ջեք Դորսին։

Սիրեք ձեր աշխատանքը

Օրվա մեծ մասը մենք լինում ենք աշխատավայրում և եթե տանել չենք կարողանում այն, ապա կարող ենք լարվածություն ունենալ։ Սիրելով աշխատանքը՝ մենք կարող ենք ավելի հանգիստ և երջանիկ դառնալ։ Այս խորհրդին է հետևում Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը։

Շատ ժամանակ հատկացրեք ընտանիքին

Աշխատանքը չի կարող փոխարինել հարազատներին։ Որքան հնարավոր է, շատ ժամանակ հատկացրեք հարազատներին։ Այս խորհրդին հետևում է YouTube-ի գլխավոր տնօրեն և 5 երեխաների մայր Սյուզան Վոյժիտսկին։

Մի անտեսեք խնդիրները

Խնդիրն իր սկզբնական փուլում ավելի հեշտ է կառավարվում և հաղթահարվում։ Խնդիրն անտեսելով դուք ոչ միայն հետաձգում եք դրա լուծումը, այլ նաև մեծ լարվածության եք ենթարկվում։ Խնդիրները պետք է լուծել անմիջապես։ Այս սկզբունքով է աշխատում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել