Օրեր առաջ Ստեփանակերտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ առաջիկա հանդիպումները, հնարավոր բանակցությունները հիմնված են լինելու «մադրիդյան փաստաթղթի» շուրջ՝ նշելով, որ որոշ հարցեր պետք է դեռ պարզաբանվեն:

Ի՞նչն է հիմա այս փուլում կարևոր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շարժվելու ենք այս փաստաթղթով՝ լավ, թե վատ, այս պահին այլ հարց է, անհրաժեշտ է հասկանալ, թե ի՞նչ են այդ մասին մտածում Հայաստանի ու Արցախի քաղաքական ուժերը:

Փաշինյանի հայտարարությունից 4-5 օր է անցել, քիչ գործիչներ եմ հանդիպել, ովքեր արձագանքել են, իսկ սա կարևոր է՝ հասկանալու, թե մեզ համար ճակատագրային համարվող այս շրջափուլում ինչ կարծիք ունեն մեզ առաջնորդող կամ առաջնորդելու հայտ ներկայացնող ուժերը: Միանգամից ասեմ, որ չարձագանքել նշանակում է փախչել պատասխանատվությունից, ուրիշ ոչինչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել