Նոր Զելանդիայում 41 մահմեդականի սպանությունը մի քանի սերիական մարդասպանների կողմից, որից հետո տեղում թողած ավտոմատի պահունակներից մեկի վրա հայերեն գրության հայտնաբերումն (լուրի հղումը) ինձ Ադրբեջանի եւ Թուրքիայի հատուկ ծառայությունների ձեռագիրը հիշեցրեց: Դա նաեւ կարող է նախերգանքը լինել Արցախում ադրբեջանական նոր արկածախնդրության՝ լարելու համար իսլամական երկրների, ու, հատկապես Իրանի եւ Թուրքիայի հասարակական կարծիքը Հայաստանի եւ հայության դեմ եւ ստանալու այդ երկրների իշխանույթունների աջակցությունը։

Սակայն հաշվի առնելով, թե ինչ ծայրահեղությունների ազգ ենք, եւ որ մեր այլատյաց եւ գավառամիտ տխմարներն աշխարհի ամենատխմարներից են՝ չեմ բացառում, որ ոչ մի թշնամի հատուկ ծառայության կարիք չի էլ եղել՝ աշխարհի հայությանը հսկայական հարվածի տակ դնող այս հրեշավոր հանցագործությունն անելու համար: Հայկական համացանցում արդեն գրառումների եմ հանդիպում, որոնք առնվազն անուղղակի արդարացնում են այս հանցագործությունը: Թե բա՝ «դե տենց էլ պիտի լիներ. ազգային դիմագիծ ունեցողները պայքարում են իրենց երկրի անաղարտության համար, մահմեդականացման եւ սոդոմգոմորացման դեմ»... 

Հուսանք, որ Նոր Զելանդիայի իրավապահները հնարավորինս շուտ կբացահայտեն այս ահաբեկչական ակտի իրագործողներին, որպեսզի հնարավոր դառնա նաեւ կազմակերպիչներին հասնելը: 

Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները եւ կաթողիկոսը ժամ առաջ պետք է դատապարտեն տեղի ունեցածը եւ ցավակցություն հայտնեն զոհերի հարազատներին եւ Նոր Զելանդիայի ամբողջ ժողովրդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել