Հեչ չէի ուզում էս թեմային անդրադառնալ, բայց որ տեսնում եմ, որ, բացի ազնիվ մարդկանցից, քարոզիստներն էլ անցել են իրենց գործին, թե բա՝ աման, լավագույն նախարարին վիրավորեցին... 

Ընկերներ ջան, բոլորդ ձևի հետևից եք ընկնում, բովանդակությունը չեք տեսնում, իսկ բովանդակությունը շատ պարզ է, հասկանալի ու, կներեք, բայց ինձ թվում է՝ անվիճելի: 

Չի կարելի միայն նեղ գերատեսչական տեսադաշտից, մի կողմ թողնելով ամբողջական պատկերը, սեփական էշն էդքան համառությամբ քշել, եթե դու քաղաքական թիմի անդամ ես, այլ ոչ թե սովորական վարչարար:

5 տարուց, 10 տարուց, լավ, երկու տարուց, երբ ու եթե երկիը դզեք, մարդկանց հեռանկարի զգացողություն տաք, կարող եք սիգարետի գինը 1000 դոլար սահմանել, ծխել արգելել, «սուխոյ զակոն» մտցնել, տո սպիտակ հացի դեմ էլ պայքար ծավալել: Իրական դզեք, իրական զգացողություն տաք, ոչ թե թվեր, գրաֆիկներ, այլ կենդանի, իրական:

Բայց հիմա, երբ էդ ամենը չկա, երեևի չեք զգում, որ չկա, վերևից երևի չի երևում, որ շարքային կյանքում փոփոխության զգացողություն չկա ու դեռ ոչ մի մեծ գործ արված չէ, հնարավոր չէ մի մասնավոր ոլորտում նման տեմպերով առաջ քշել՝ կպնելով այլևայլ շերտերի շահերին՝ հասարակ սառողի գրպանից մինչև խոշոր հարկատու (որի շնորհիվ, ի դեպ, այդ թվում՝ առողջապահական ծրագրեր կարաս իրացնես):

Սեփական էշը հեպարդի արագությամբ քշելուց բացի՝ պետք է փորձել, տեսնել ընդհանուր պատկերը: 
Եթե քաղաքական թիմի անդամ ես, ոչ թե ինքդ քեզնով, «ինքնաբավ» տղա, ինչը նոնսեսն է, քանզի մենակով չես հասել էդ դիրքին, այլ թիմով:

ՀԳ. Ես հասկանում եմ, որ երևի ներսում առողջապահության նախարարին չսիրող անբաններ կան, ու միգուցե ոգևորվեն էս գրածիսց: Խորհուրդ չեմ տա, որովհետև ձերն էլ, եթե չենք ասում, չի նշանակում՝ չենք տեսնում: Ձերը բեթար է: Այստեղ աշխատանքային սխալ է, իսկ ձերը՝ գուցե կյանքի սխալ: Բայց լավ չէ, երբ իրապես աշխատող մարդը չի ուզում նաև սեփական թերությունը տեսնել, մի քիչ «տորմուզ տալ»:

Թե չէ գոռգոռաց, ջղայնացավ: Նենց չի, որ կյանքում չի գոռացել, դուք էլ, մենք էլ ի պատասխան չենք գոռացել: Ոչ ոք չի մեռել դրանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել