Իսրայելում ընթանում է աննախադեպ «կեղտոտ» նախընտրական քարոզարշավ, իսկական «կոմպրոմատների պատերազմ»:

Մի կողմից ձախակողմյան ճամբարի ճնշման ներքո կառավարության իրավական խորհրդատու Ավիխայ Մանդելբիտը ներկայացրել է միաժամանակ 3 քրեական գործերով՝ «1000», «2000» և «4000», վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ մեղադրանք առաջադրելու որոշումը, որոնց վերաբերյալ վարչապետի պաշտոնական պարզաբանումից հետո հնարավոր է արդեն դատական ընթացքը: 

Մյուս կողմից լայնածավալ քարոզչական արշավ է սկսվել նորաստեղծ ձախ կենտրոնամետ «Կապույտ և սպիտակ» քաղաքական դաշինքի առաջնորդ Բենի Գանցի դեմ՝ սեռական ոտնձգությունների թեմայով 40 տարվա վաղեմության դեպքերի լայն տարածման միջոցով. դաշինքի ներկայացուցիչների համոզմամբ՝ Գանցի դեմ արշավը համակարգվում է մշակույթի նախարար, Նեթանյահուի կուսակցական գործընկեր Միրի Ռեգևի գրասենյակից:

Վերոնշյալի համատեքստում, այնուամենայնիվ, բոլոր սոցհարցումների արդյունքներով՝ առաջատարն ընդդիմադիր դաշինքն է, որի հաղթանակն, անշուշտ, լուրջ դրական տեղաշարժեր կարող է ապահովել նաև տարածաշրջանային մի շատ հիմնախնդիրների կարգավորման գործընթացներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել