Մինչ Հայաստանում պատրաստվում ենք տնտեսական հեղափոխության, Իսրայելում արդեն իսկ մեկնարկել է «սննդային հեղափոխությունը», որի նախաձեռնողը պետությունն է: Այսպես՝ Իսրայելի պետական ծառայության վարչությունը նոր պարտադիր ուղեցույց է տարածել, որով արգելվում է բարձր կալորիականություն, ճարպեր կամ աղ պարունակող սննդով հյուրասիրությունը նստաշրջանների, համաժողովների և այլ պետական միջոցառումների ընթացքում: Այս արգելքը տարածվում է պետական բոլոր հաստատությունների վրա՝ կառավարություն, նախարարություններ, խորհրդարան, դատարաններ, հիվանդանոցներ, անգամ կրոնական կառույցներ և այլն:

Տարաբնույթ աղանդների, թխվածքների, քաղցր ըմպելիքների փոխարեն առաջարկվում է օգտագործել ջուր, թեյ, սուրճ, յոգուրտներ՝ առանց շաքարի, մրգեր, բանջարեղեն և առողջ սննդի այլ բազմաթիվ տարատեսակներ...

Նման քաղաքականության նպատակն է ապահովել պետծառայողների ֆիզիկական, հոգեկան առողջությունը, անխափան քունը, զերծ պահել ճարպակալման և անառողջ սննդի հետևանքով առաջացող  հիվանդություններից, նպաստել նրանց առողջ ապրելակերպին և արդյունավետ գործունեությանը:

Ինչ խոսք, բավական օրինակելի «հեղափոխություն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել