Azatutyun.am-ը գրում է.

Հռոմի կաթոլիկ եկեղեցու հիերարխիայում քահանայապետից հետո երրորդ մարդը՝ Վատիկանի գանձապետ, ծնունդով ավստրալացի կարդինալ Ջորջ Փելը հայրենիքում մեղավոր է ճանաչվել սեռական բնույթի հանցագործություններում, մասնավորապես՝ մանկապղծության և անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների հոդվածով:

Խոսքը շուրջ քառորդ դար առաջ տեղի ունեցածի մասին է: Ըստ մեղադրական կողմի՝ սեռական բնույթի հանցագործությունները Փելը կատարել է, երբ հոգևորական էր Բալարաթ քաղաքում, և ավելի ուշ, երբ դարձել է Մելբուռնի արքեպիսկոպոսը:

77-ամյա Փելը հերքում է բոլոր մեղադրանքները: Դատավճիռը կայացվել է դեկտեմբերին, սակայն մինչ օրս այդ մասին չէր հաղորդվել իրավական պատճառներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել