Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները վռնդել են Լոս Անջելեսի Բըրբանքում գտնվող Սուրբ Ղևոնդաց եկեղեցուց:

Այս մասին գրում է hraparak.am-ը՝ հղում անելով միջադեպի պահին եկեղեցում պատարագին ներկաներից մեկը և վերջինիս տրամադրած տեսանյութին։

Նշվում է, որ Փայլանին ուղեկցում էր Հնչակյան կուսակցությունից Միհրան Խաչատուրիանը, ով Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանի ջերմ աջակիցներից մեկն է:

Ավելի ուշ աղբյուրը նոր մանրամասներ է հայտնել պատգամավորի մասնակցությամբ միջադեպից։

Հաղորդվում է, որ այն բանից հետո, երբ որ Փայլանին դուրս են հրավիրել, եկեղեցուց անմիջապես դուրս գալուց հետո հրմշտոց է սկսվել։ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները Փայլանին անվանել են սրիկա, թուրք, դավաճան, Էրդողանի շուն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել