Թուրքական Տ-155 «Ֆըրթընա» (T-155 Fırtına) ինքնագնաց հրետանային համակարգերը կրկին հայտնվել են Ադրբեջանի ուշադրության կենտրոնում։ Լուսանկարն արվել է Աբու Դաբիում անցկացվող IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսում։

Նշեմ, որ 2011թ․ Թուրքիան 36 միավոր Տ-155 ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարման խոշոր պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ, սակայն այդ համակարգերի համար շարժիչներ մատակարարող գերմանական MTU ընկերությունը հրաժարվել էր սարքավորել Ադրբեջանի համար նախատեսված հրետանային համակարգերը՝ պատճառաբանելով Հայաստանի հետ նրա ունեցած հակամարտությամբ:

Տ-155 ինքնագնաց հաուբիցի տրամաչափը՝ 155 մմ, կրակի առավելագույն հեռահարությունը՝ 40 կմ։ Բաց աղբյուրներից հայտնի է, որ այդ հրետանային համակարգերից ունի միայն Թուրքիան (2018թ․ դրությամբ՝ մոտ 280 միավոր)։

Ներկայումս Ադրբեջանն իր սպառազինության մեջ ունի հետևյալ ինքնագնաց հրետանային համակարգերը․

- «Нона-С», 120 մմ, ԽՍՀՄ, հեռահարությունը՝ մոտ 13 կմ,
- «Вена», 120 մմ, ՌԴ, հեռահարությունը՝ մոտ 14 կմ,
- «Гвоздика», 122 մմ, ԽՍՀՄ, հեռահարությունը՝ մոտ 15,2 կմ,
- «Акация», 152 մմ, ԽՍՀՄ, հեռահարությունը՝ մոտ 20,5 կմ,
- «Мста-С», 152 մմ, ԽՍՀՄ-ՌԴ, հեռահարությունը՝ մոտ 29,6 կմ,
- DANA, 152 մմ, Չեխիա, հեռահարությունը՝ մոտ 20 կմ,
- «Пион», 203 մմ, ԽՍՀՄ, հեռահարությունը՝ մոտ 47,5 կմ,
- SOLTAM "Atmos, 130 մմ, Իսրայել, հեռահարությունը՝ մոտ 37 կմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել