Եկե՛ք ինքներս մեզ խոստովանենք.

Այն համոզմունքը, որ աշխարհի ամենահամով մրգերը հայկականն են, սխալ է։
Այն համոզմունքը, որ ամենահամով բանջարաբոստանային կուլտուրաները հայկականն են, սխալ է։
Այն համոզմունքը, որ մեր խոհանոցն աշխարհի ամենահամով խոհանոցն է, սխալ է։
Այն համոզմունքը, որ մեր մսամթերքը ամենալավն է, սխալ է։
Այն համոզմունքը, որ ունենք շատ մեծ պոտենցիալ, որ կարող ենք լուրջ հեղափոխություն անել գյուղատնտեսության ու սննդի ոլորտում, ճիշտ է։ 

Մեզ օր առաջ է պետք ազատվել այս կարծրատիպերից, վերջ տալ անանիզմի նմանվող այսքան տարիներ շարունակ ձգվող ինքնախաբեությանն ու ռեալ գնահատել պոտենցիալը, արտաքին շուկայի տենդենցներն ու շարժվել առաջ։

Մենք շա՜տ հետ ենք մնում, անկեղծ եմ ասում, թե՛ քանակական առումով, թե՛ որակական։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել