Սիրիա մարդասիրական զորախումբ ուղարկելու թեման դարձել է ակտիվ քննարկումների թեմա, և տարբեր կարծիքներ են հնչում այս խնդրի շուրջ: Մասնագետների մի մասը ողջունելի է համարում Հայաստանի կողից այս նախաձեռնությունը, քանի որ այն մարդասիրական ուղղվածություն ունի: Մարդասիրական առաքելություն ուղարկելը հիմնավորվում է նաև Սիրիայում հայ համայնքի առկայության և հարկ եղած դեպքում նրանց օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:

Փորձագետների մյուս մասն էլ գտնում է, որ այդ առաքելությունը խնդրահարույց է: Դրանով Հայաստանը մտնում է ռուս-ամերիկյան հակասությունների դաշտ, որի մասին է վկայում նաև Սիրիա հայկական առաքելություն ուղարկելու կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարության բացասական արձագանքը: Հայաստանը պետք է այնպիսի քայլեր ձեռնարկի, որ ԱՄՆ-ում ըմբռնումով մոտենան դրանց և ռուս-ամերիկյան հակասությունների դաշտ մտնելու փոխարեն հանդես գա այնպիսի նախաձեռնություններով, որոնց միջոցով հնարավոր կլինի համադրել երկու գերտերությունների շահերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել