Ըտենց մի կուտոկ կար, իրանք իրանց իրավապաշտպան էին հռչակել, բանակում զոհված տղերքի հաշվին գրանտ էին կպցնում, անընդհատ ինչ-որ տվյալներ էին հրապարակում ու մեղադրում էին նախկին իշխանությանը զոհեր թաքցնելու մեջ ու այդպես էլ ոչ մի դեպք չէին կարողանում ապացուցել։

Այդ նույն իդիոտ վիճակը 2016 թվականի ապրիլին ավելի սրվեց, դրան միացավ նաև հասարակության բամբասկոտ մասսան (գործի բերումով հստակ տեսնում էի ականջները)։ Մեր կողմից զոհված տղերքին անուն առ անուն գիտենք, բայց էդ ստահակները շարունակում էին հակապետական քայլերը։

Հիմա՝ հունվարին զոհ ենք ունեցել, պաշտոնապես չեն հայտնել։ Ես միշտ կողմ եմ եղել ՊՆ-ի ավելի փակ լինելուն, բայց եթե տարիներ շարունակ հայտնել են ու հիմա առանց որևէ հայտարարության քնից հելել են ու չեն ասել, դա խնդիր ա։

Էս ամենի ֆոնին էդ հարցով գրանտ բռնող ստահակները և դրանց սատարողներն այսօր ձեն չեն հանում՝ ինչո՞ւ․․․ Կա՞ պատասխան։

Այսքանից հետո էլ հորդորելու եմ հավատալ ՊՆ պաշտոնական աղբյուրներին, ապատեղեկատվությունը մեզ համար մահացու է, ամեն ստահակի ասած բառ կյանք կարող է արժենալ։

Հույս ունեմ՝ ՊՆ-ն կպարզաբանի՝ ինչո՞ւ ու զերծ կմնա քաղաքական հովանավորչությունից։

Խոնարումս տղերքին, այսօր սահման պահողին ու կյանքն իմ համար տվողին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել